Սանկտ Պետերբուրգի Շուշարի գյուղի Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհի մակերեսը հասել է 70 հազար քառակուսի մետրի (պահեստն ինքնին մոտ 100 հազար քառ. մ է)։ Հրդեհը մեկուսացնելու աշխատանքներին ներգրավվել է 286 մարդ և 57 միավոր տեխնիկա։ Հրդեհին տրվել է բարդության առավելագույն աստիճան։ Wildberries-ը խոստանում է փոխհատուցել բոլոր նրանց, ում պատվերները կորել են պահեստում։
Ընկերությունից հայտնել են, որ աշխատակիցները տարհանվել են, զոհերի մասին տեղեկություններ չկան: Ականատեսները հայտնել են, որ պահեստի աշխատակիցների մոտ խուճապ է առաջացել։ Ըստ Baza-ի՝ որոշ աշխատակիցներ պնդում են, որ իրենց թույլ չեն տվել դուրս գալ առանց խուզարկության՝ ապրանք գողանալը կանխելու համար։ Որոշ տելեգրամյան ալիքներ հայտնում են երկու զոհի մասին, պաշտոնական հաստատում դեռ չկա։
Հրդեհից ծուխը տարածվել է հարևան տարածքներ, իսկ հրդեհը տեսանելի է Սանկտ Պետերբուրգի վրայով թռչող ուղեւորներին։ ՌԻԱ Նովոստին գրում է, որ Wildberries-ին հասցված վնասը նախնական գնահատվել է 11 մլրդ ռուբլի։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով օպերատիվ ծառայությունները, հայտնում է, որ հրդեհի պատճառ կարող էր լինել անսարք էլեկտրական լարերը։