Հետևեք մեզ։

Արագածոտնի մարզում 50 տրանսպորտային միջոց է դուրս բերվել խցանումից (տեսանյութ)

00:14, 14 հունվար 2024
Արագածոտնի մարզում 50 տրանսպորտային միջոց է դուրս բերվել խցանումից (տեսանյութ)
Հունվարի 13-ին, ժամը 20:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Աշտարակ-Արտաշավան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են խցանվել, և ճանապարհը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները համատեղ ուժերով խցանումից դուրս են բերել մոտ 50 տրանսպորտային միջոց. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։