Այսօր՝ հունվարի 14-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարություն տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում կրակոցներ են հնչել:
Ժամանել են իրավապահները։
Պարզվել է, որ կրակոցները հնչել է Չարենցի փողոց թիվ 2-րդ տան ուղղությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մոտ 20 պարկուճ և 8 գնդակ, երկաթե դարպասի վրա էլ կրակոցի 16 հետք, տան պատերին նույնպես հայտնաբերվել է կրակոցի հետքեր։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություներով` տունը, որի ուղղությամբ արձակվել է կրակոցներ, պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ վերջերս կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանին, վերջինս կրակոցների պահին իր ընտանիքի անդամների հետ եղել է տանը, ու բարեբախտաբար նրանք չեն տուժել։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։