Հետևեք մեզ։

Եղանակային պայմանների պատճառով կորած զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆ

14:20, 14 հունվար 2024
Եղանակային պայմանների պատճառով կորած զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆ

Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարությունից:

 

Հիշեցնենք, որ  եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: