Հունվարի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:45-ի սահմաններում Ոսկետափ գյուղում՝ Երևանյան փողոցում, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Էդգար Նիկողոսյանի վարած ՎԱԶ-21101 և 52-ամյա Մաթևոս Նազարյանի վարած UAW մակնիշի ավտոբուսը։ Հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Է. Նիկողոսյանի ուղևորները՝ Արատի մարզի բնակիչներ 25-ամյա Հովհաննես Նիկողոսյանն ու 62-ամյա Գուրգեն Նիկողոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Բագարատ Գասպարյանը՝ «Վեդի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը գրանցված է «Լիգա» ՍՊԸ-ի համվեկշռում և սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին: