Աշխարհը երբեք այսքան մոտ չի եղել երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը, հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն՝ Այովա նահանգում կայացած հանրահավաքում։
«Չեմ կարծում, որ մենք երբևէ երրորդ համաշխարհային պատերազմի նման վտանգի տակ ենք եղել, ինչպես հիմա ենք։ Եվ, ինչպես ես հայտարարում եմ յուրաքանչյուր ելույթում, ես կանխելու եմ երրորդ համաշխարհային պատերազմը», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին նրա խոսքերը։
Թրամփի խոսքով՝ երրորդ համաշխարհային պատերազմն ավելի մեծ է լինելու, քան անցյալ պատերազմները և չի լինելու բանակի և թշնամու տեխնիկայի միջև պայքար։