Շիրակցի նորակոչիկների նոր խումբն այսօր մեկնել է ծառայության: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունից:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Զ և ԶՀԾ Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները կատարող, փոխգնդապետ Իշխան Գրիգորյանի, ծնողների, հարազատների հետ ներկա է գտնվել հայոց բանակ ճանապարհելու արարողությանը:
Նորակոչիկներին ողջունելով` Շիրակի մարզպետը նրանց մաղթել է անվտանգ և խաղաղ ծառայություն:
«Սիրելի նորակոչիկներ, այսուհետ բոլորիդ կյանքում թևակոխում է մի նոր շրջափուլ, որը տարբերվում է ձեր կյանքի բնականոն ընթացքից։
Գիտակցեք, որ հայենիքը մեկն է, որը մոր նման անփոխարինելի է, գիտակցեք, որ պատիվ է լինել հայ զինվոր, ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Ոչ մի վայրկյան չկորցնեք զգոնությունը, արիությունն ու հայրենիքին անձնվիրաբար ծառայելու վեհ գիտակցումով առաջնորդվեք ծառայության ողջ ընթացքում։ Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունն անխոչընդոտ անցի ու առողջ վերադառնաք ձեր օջախները։
Ձեր ծնողներին ու հարազատներին էլ մաղթում եմ՝ հպարտության զգացումին միախառնվեն ուժը, կորովն ու համբերությունը։
Թող խաղաղություն լինի մեր երկրում։ Բարի երթ եմ մաղթում բոլորիդ: Ձեր ծնողներին ու հարազատներին էլ մաղթում եմ՝ հպարտության զգացումին միախառնվեն ուժը...»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։