Դանիայի թագուհի Մարգրետե II-ը կիրակի օրը՝ հունվարի 14-ին, Կոպենհագենի Քրիստիանսբորգ պալատում ստորագրել է գահից հրաժարվելու իր պաշտոնական հրաժարումը։ Դրանից հետո երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Մարգրետե II-ի որդուն` Ֆրեդերիկ X-ին նոր թագավոր է հռչակել։
83-ամյա Մարգրետե II-ը գահից հրաժարվելու մտադրության մասին հայտարարել է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին իր ամանորյա ելույթում։ Այս քայլի համար պատահական չի ընտրվել հունվարի 14-ը։
Ուղիղ 52 տարի առաջ՝ 1972 թվականի հունվարի 14-ին, Մարգրետե II-ը բարձրացել է Դանիայի գահին։ Եվրոպայում ավելի երկար իշխել է միայն Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ով մահացավ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին՝ 70 տարի գահակալելուց հետո:
Ինչպես պարզաբանել է Մարգրետե II-ը, գահից հրաժարվելու որոշման պատճառը մեջքի վիրահատությունն էր, որին նա ենթարկվել էր 2023 թվականի փետրվարին։ Դանիայի թագուհին ամանորյա հեռուստաուղերձում հայտարարել է գահից հրաժարվելու իր անսպասելի որոշման մասին։ Նա Դանիայի առաջին միապետն է, որը հրաժարվում է գահից գրեթե 900 տարվա ընթացքում: