Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի, Շառլ Միշելի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

19:35, 14 հունվար 2024
Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի, Շառլ Միշելի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Հունվարի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դիվանագիտական խորհրդական Ֆերնանդո Գիմարաեսի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ: Հայտնում են ԱԽ գրասենյակից։ 

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ գործընկերության օրակարգերի հարցեր, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին ցուցաբերվող օգնության օրակարգը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի անկախությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը: