Հետևեք մեզ։

71-ամյա եղբայրը դանակահարել էր 69-ամյա եղբորը

16:19, 31 մարտ 2023
71-ամյա եղբայրը դանակահարել էր 69-ամյա եղբորը

Մարտի 30-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Սևանի փողոցից որովայնի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու․ հայտնում են ոստիկանությունից։

Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Ըստ հիվանդանոց տեղափոխվածի 71-ամյա եղբոր՝ նա վնասվածքը ստացել էր աշխատավայրում էլեկտրական տաքացուցիչի վրա ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, սակայն, այլ բան է պարզվել: Գիշերվա ժամը մեկի սահմաններում հիվանդանոց տեղափոխվածի աշխատավայրում եղբայրները վիճաբանել են, այդ ընթացքում ավագ եղբայրը դանակահարել էր կրտսերին:

Բացատրական աշխատանքի շնորհիվ 71-ամյա տղամարդը ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Դանակն առգրավվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`