ԱՄՆ-ի իշխանությունները չեն ձգտում Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների հետ հակամարտությանը, Վաշինգտոնը միայն ձգտում է դադարեցնել նրանց հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա: Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Ոչ ոք չի ցանկանում հակամարտություն հութիների հետ: Մենք չենք ուզում հակամարտություն Եմենի հետ: Այս դեպքում մենք փորձում ենք դադարեցնել հարձակումները», - ասաց նա՝ նկատի ունենալով Եմենի վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները: