Հետևեք մեզ։

Ավտոմեքենան այրվել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

21:09, 14 հունվար 2024
Ավտոմեքենան այրվել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)
Հունվարի 14-ին, ժամը 18:42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայակովսկի գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 2001 թ)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, մարվել՝ 19:16-ին: Այրվել է ավտոմեքենան։