Ռիադում ավարտվեց Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը։ Մադրիդի «Ռեալը» 4։1 հաշվով հաղթեց «Բարսելոնայի» և նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։
Միայն Վինիսիուս Ժունիոր երեք անգամ գրավել է մրցակցի դարպասը. նա գոլի հեղինակ է դարձել 7-րդ, 10-րդ և 39-րդ (11մ) րոպեներին։
«Բարսելոնայի» միակ գոլը հանդիպման 33-րդ րոպեին խփել է Ռոբերտ Լևանդովսկին։
64-րդ րոպեին «Ռեալի» 4-րդ գոլի հեղինակը դարձել է Ռոդրիգոն։
71-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց կատալոնական թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։