Հետևեք մեզ։

Հայաստանի և Պորտուգալիայի արդարադատության նախարարները քննարկել են ոլորտի թվայնացման, քրեակատարողական ոլորտին վերաբերող հարցեր

11:27, 15 հունվար 2024
Հայաստանի և Պորտուգալիայի արդարադատության նախարարները քննարկել են ոլորտի թվայնացման, քրեակատարողական ոլորտին վերաբերող հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Պորտուգալիայում կայացած Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության Գլոբալ իրավունքի գերակայության հանձնաժողովի տարեկան նստաշրջանի ընթացքում երկկողմ հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արդարադատության նախարար Կատարինա Սարմենտո Է Կաստրոյի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։ 

Կողմերը քննարկել են երկու երկրների արդարադատության ոլորտներում համագործակցության հնարավոր շրջանակները։ Մասնավորապես` անդրադարձ է կատարվել Պորտուգալիայի թվայնացման, քրեակատարողական ոլորտի առաջադեմ փորձին:

Քննարկվել են նաև հաշտարարության՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները:

Երկու երկրների արդարադատության նախարարները մտքեր են փոխանակել նաև արդարադատության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը արդարադատության ոլորտում: