Մաքսիմ Գալկինի համերգները չեղյալ են հայտարարվել Թայլանդի առողջարանային Պատայա և Պուկետ քաղաքներում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տեղական ժամանցային արդյունաբերության աղբյուրը։
Հունվարի 24-ին Գալկինը պետք է ելույթ ունենար Պատայայում, իսկ հունվարի 25-ին՝ Պուկետում։ «Նրա համերգը Պատայայում նախատեսված էր Royal Cliff հյուրանոցում, որի ղեկավարությունը հետագայում հրաժարվեց այն անցկացնել: Նրա մեկ այլ ելույթ պետք է կայանար Պուկետում Royal Phuket City հյուրանոցում, բայց այն չեղարկվեց: Թայլանդում տեղական իշխանությունները արձագանքում են շատ կոշտ, եթե արտիստները թույլ տան քաղաքական հայտարարություններ բեմից»,- ասել է աղբյուրը։
Թայլանդում Գալկինի համերգների տոմսերի արժեքը տատանվել է 8,5-16 հազար ռուբլու սահմաններում։ Կազմակերպիչները դրանք հանել են վաճառքից։