Հետևեք մեզ։

Սինգապուրում ՀՀ դեսպան է նշանակվել

16:40, 31 մարտ 2023
Սինգապուրում ՀՀ դեսպան է նշանակվել
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»։