Հետևեք մեզ։

Ալիևն ասում է «Ջերմուկը մերն է, միջանցքը վերցնելու եմ», իսկ Ազգային Ժողովում քննարկում են «Ժողովրդական արտիստի» մասին հարցը․ Վահե Հովհաննիսյան

14:06, 15 հունվար 2024
Ալիևն ասում է «Ջերմուկը մերն է, միջանցքը վերցնելու եմ», իսկ Ազգային Ժողովում քննարկում են «Ժողովրդական արտիստի» մասին հարցը․ Վահե Հովհաննիսյան

Նայենք սովորական քաղաքացու աչքերով. Ալիևն ասում է «Ջերմուկը մերն է, միջանցքը վերցնելու եմ», իսկ ՀՀ Ազգային Ժողովում իշխանությունը և ընդդիմության մի հատվածը համատեղ-հանգիստ քննարկում են «Ժողովրդական արտիստի» մասին հարցը։

 

Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Ի դեպ, նույն վիճակն էր մեկ տարի առաջ՝ Արցախ հանձնելու շեմին։ Հետևությունը հստակ է. ոչ ոք իր տաք տեղից հասարակությանը մեղադրելու իրավունք չունի։ Այսօրվա պատկերը մարդկանց հրամցնելուց հետո ո՞վ ինչ բարոյական իրավունք ունի հասարակությանը մեղադրելու։ Ինչ վերաբերում է ժողովրդական կոչումներին, ապա առանձնապես նեղություն մի քաշեք. մի փուլ էլ այսպես շարունակվելու դեպքում լինելու է միասնական «Xalq artisti» կոչումը, ու էլի վստահաբար վերցնողներ-նշողներ լինելու են։ Լրջանալ է պետք, փոխվել է պետք։ Պետք է փոխել պայքարի ողջ տրամաբանությունը»,-գրել է նա։