Հետևեք մեզ։

Ադրբեջանը շատ հստակ ասում է՝ ինչին կարող եմ հասնել գնալու եմ խաղաղ ճանապարհով, ինչին՝ ոչ, գնալու եմ պատերազմական գործողություններով․ Տիգրան Աբրահամյան

14:33, 15 հունվար 2024
Ադրբեջանը շատ հստակ ասում է՝ ինչին կարող եմ հասնել գնալու եմ խաղաղ ճանապարհով, ինչին՝ ոչ, գնալու եմ պատերազմական գործողություններով․ Տիգրան Աբրահամյան

Ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել։ Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մեկ բան պետք է շատ հստակ արձանագրել, որ այն ինչպես Ադրբեջանը գործում է, դրա մասին նախապես խոսում է։ Ադրբեջանի ասածը հետևյալն է, որ իր կողմից կա պահանջ, որն իջեցված է   բանակցային օրակարգում։ Ադրբեջանը շատ հստակ ասում է՝ ինչին կարող եմ հասնել գնալու եմ խաղաղ ճանապարհով, ինչը հանրավոր չեղավ խաղաղով, գնալու եմ պատերազմական գործողություններով»,-ասաց Աբրահամյանը։

Ըստ նրա՝ պրոցեսն այնպիսի է, որ սա ենթադրում է կամ Հայաստանի կողմից նոր, շատ ավելի մեծ տարածքային զիջումներ, և երկրորդը բացառված չէ, որ Ադրբեջանը գնա հերթական արկածախնդրության ճանապարհով։