Խաղաղության օրակարգը պահանջում է Հայաստանի պետական շահը, իսկ մենք ոչ մի այլ քայլ, քան պետական շահին միտված, չենք անելու։ Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
«Մեր ցանկությունը ՀՀ 29 800 քառ․ կմ տարածքն անվտանգ դարձնելն է, այս ճանապարհը բարդ է, գիտեք, կնճռոտ է, միգուցե նաև կարող է ցավոտ լինել, բայց մենք պետք է այդ քայլերը տրամաբանորեն հասցնենք իրենց հանգրվանին, որովհետև միայն այդ հանգրվանում ՀՀ-ն կարող ունենալ այն ապագան, որը մենք ցանկանում ենք կամ կանխատեսում ենք»,-ասաց պատգամավորը։
Հարցին, թե ինչու է Ալիևը ցանկանում չվերահսկվող ճանապարհ ունենալ ՀՀ տարածքում, որն է նպատակը, Հակոբյանն ասաց․ «Ես կարող եմ ասել, թե ինչն է մեր նպատակը, և ես ասում եմ, որ ՀՀ-ն ոչ մի դեպքում չի կարող զիջել իր ինքնիշխանությունը»։