Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 ամսական երեխա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններվ՝ երեխան, ով Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Անգելինա Ե.-ն է, մի քանի օր առաջ է տեղափոխվել նշված բժշկական կենտրոն:
Այս պահին հարազատները հավաքվել են հիվանդանոցի բակում և երեխայի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին: