Թուրք-ադրբեջանական տանդեմը 2020 թվականի պատերազմում հաջողության հասնելուց հետո շարունակում է ճնշումները Հայաստանի նկատմամբ, շարունակում է Հայաստանի հետ պարտադրանքի լեզվով խոսել է։ Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ըստ Օհանյանի՝ այնտեղ, որտեղ բանակցություններն ավարտվում են, ակնհայտ է, որ այնտեղ սկսում են պատերազմական գործողությունները․
«Այդ օրակարգը միակողմանի օրակարգ է: Հակառակորդի կողմից դա խաղաղության պարտադրանք է Հայաստանի նկատմամբ: Դրա համար Ալիևի հռետորաբանությունը, կարելի է ասել, որ նույնիսկ չի էլ փոխվել, քանի որ նա շարունակական ձևով յուրաքանչյուր փուլում նոր պահանջ է ներկայացնում Հայաստանին։ Չէի ուզենա մեր ժողովրդին վախեցնել, բայց մենք այնպիսի իրավիճակում ենք, որ մշտապես պետք է պատրաստ լինենք մեր երկրի պաշտպանությանը»,-ասաց Օհանյանը։