Հետևեք մեզ։

Ոչ մեկիս համար սա հավերժ չէ․ մի օր եկել ենք, մի օր գնալու ենք․ Վահե Ղազարյան

16:03, 15 հունվար 2024
Ոչ մեկիս համար սա հավերժ չէ․ մի օր եկել ենք, մի օր գնալու ենք․ Վահե Ղազարյան

Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ իմ բոլոր տեղակալների հետ, առանձնապես շատ ջերմ և աշխատանքային հարաբերությունների մեջ ենք տիկին Սարգսյանի հետ։

Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ են խոսակցությունները, որ Արփինե Սարգսյանն «աչքի ունի իր աթոռի վրա» և դրանով պայմանավորված է, որ առաջին պլանում է և՛ ՆԳՆ կայքում, և՛ բոլոր տեղերում ինքն է առաջին պլանում։

«Հետո մի բան էլի, ոչ մեկիս համար սա հավերժ չէ․ մի օր եկել ենք, մի օր գնալու ենք»,-ասաց Ղազարյանը։

 Արփինե Սարգսյանն ասաց, որ առաջարկում է արձանագրել․ «Տվյալ տեղեկությունները  որևէ աղերս չունեն իրականության հետ։ Այս խոսակցությունները երկու հիմնական սցենար կարող են ունենալ, առաջինն այն է, որ մարդիկ չեն ուզում տեսնել փոփոխությունները, որոնք դրական արդյունք ունեն, և երկրորդը՝ մարդկանց դուր չի գալիս, որ նախարարն ու փոխնախարարը կարող են լավ, դրական, ջերմ հարաբերություններ ունենալ և դա օգտագործեն ի նպաստ ՆԳՆ-ի»։