ՆԳ նախարար Վահե Ղազարյանն առաջիկայում կհանդիպի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 2022-ի սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով անցած ծնողների հետ։
Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց ՆԳ նախարարը, պատասխանելով հարցին, թե այդ ծնողներին ուժով բերման ենթարկած ոչ մի ոստիկան չի պատժվել, չնայած վարույթն իրականացրել է Քննչական կոմիտեն։
Նշենք, որ դեպքից մեկ տարի անց գործը կարճվեց․ իրավապահները հանցակազմ չէին գտել և դատախազությունը որոշել էր քրեական հետապնդում չհարուցել նրանց նկատմամբ։