Հետևեք մեզ։

44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար ինքնաձիգ անհետացել է․ ՆԳ նախարար

19:15, 15 հունվար 2024
44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար ինքնաձիգ անհետացել է․ ՆԳ նախարար

44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար ինքնաձիգ անհետացել է։ Այս տվյալը մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար ինքնաձիգ անհետացել է։ Զենք–զինամթերքի հետ կապված հարցը մեզ համար մտահոգիչ է։ Եվ 2023 թվականն էլ մենք հայտարարել էինք զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի ու ունեցանք բավականին լավ արդյունքներ»,– նշեց Ղազարյանը