Եմենի ափերի մոտ հրթիռը հարվածել է ամերիկյան նավին։ Հրդեհը պատել է բեռնանավը, որը կրում է Մարշալյան կղզիների դրոշը, սակայն նավի անձնակազմը չի տուժել, և այն շարունակում է նավարկելը, հայտնել է բրիտանական Ambrey ընկերությունը, որը մասնագիտացած է ծովային անվտանգության հարցերում։
Ambrey-ը նաեւ տեղեկացրել է, որ բեռնանավը կապված չէ Իսրայել ապրանքների մատակարարման հետ։