ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպա 22-ամյա Մեդիսոն Մարշը դարձել է «Միսս Ամերիկա 2024» մրցույթի հաղթողը, հայտնում է CNN-ը։
«Մեդիսոն Մարշը՝ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի 22-ամյա երկրորդ լեյտենանտը, հաղթել է «Միսս Ամերիկա 2024» մրցույթում, որը տեղի է ունեցել Օռլանդոյում»,- հայտնել է հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ Կոլորադո նահանգի ներկայացուցիչ Մեդիսոն Մարշը ԱՄՆ ռազմաօդային ուժերի պատմության մեջ առաջին գործող սպանն է, ով նվաճել է «Միսս Ամերիկա» տիտղոսը։