Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորումների ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 15-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 16-ի ժամը 06:00-ն կդադարեցվի Գարեգին Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ ընկնող հատվածի երթևեկությունը:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցելով բնակիչների ներողամտությունը: