Հետևեք մեզ։

Սայաթ-Նովայից մինչև Նալբանդյան ընկած հատվածի սրճարանները, շինությունները կքանդվեն․ հայտարարություն

22:27, 15 հունվար 2024
Սայաթ-Նովայից մինչև Նալբանդյան ընկած հատվածի սրճարանները, շինությունները կքանդվեն․ հայտարարություն

Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը․

 

«Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:

 

Այդ թվում՝

 

Տաշիր պիցցա,

 

Լաբիրինտ,

 

Նովելլա մյուզիք հոլ,

 

Մոնտանա մյուզիք հաուս,

 

Հուկահ լաունջ & Ռումս,

 

և այլ շինություններ, կրպակներ:

 

Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»,- մանրամասնել է խոսնակը։