Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բաքվի արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը։
Բաքվի Ա.Կունանբաև փողոցում գտնվող արտադրամասում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։
APA-ն հայտնում է, որ փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի։
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ փրկարարները փլատակներից դուրս են բերել 3 մարդու, ընդհանուր առմամբ 24-ը վիրավորվել են։