Հետևեք մեզ։

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

08:44, 16 հունվար 2024
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Վարդենյաց լեռնանցքը, Նորավանից Շինուհայրի խաչմերուկը և Տաթև-Աղվանի ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

 

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է: 

Արտաշատ քաղաքում մառախուղ է։