Հետևեք մեզ։

Շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել․ որդիները բժիշկների առջև փակել են սենյակի դուռը, դանակով սպառնացել, որ պետք է փրկեն իրենց մոր կյանքը

10:52, 16 հունվար 2024
Շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել․ որդիները բժիշկների առջև փակել են սենյակի դուռը, դանակով սպառնացել, որ պետք է փրկեն իրենց մոր կյանքը

Հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել . կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։


«Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել  օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը , դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը:


Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել է սենյակից դուրս գալ'  մեքենայում եղած  հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով, հենց այդ ընթացքում էլ նա ահազանգել է ոստիկանություն, որոնց էլ հաջողվել է կանխել միջադեպի հնարավոր ողբերգական ավարտը:


Հավելեմ, որ բժիշկերին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող  քաղաքացու վիճակը,. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց»,- գրել է նա: