«Սիլ» ջուրը պետական մարմիններում 200 անգամ քիչ կլինի, քան մնացածը, «Սիլ» ջուրն իր ծավալներով մի քանի անգամ զիջում է մնացած վաճառվող ջրերից։ Սա խայտառակություն է, էս ընտանիքը պետք է թողնի գնա՞ երկրից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Ես կարծում եմ՝ պետք է նման ընտանիքները թողնեն, գնան երկրից։ Նույնն էլ ապահովագրականի մասով, չեք նայում այլ կազմակերպությունները։ Եթե կապված է Սուքիասյանների հետ․․․ Խնդրում եմ, եթե օրենքի խախտում կլինի, հերն անիծեք, ով ուզում է լինի, մեր ընտանիքի կառույցը կլինի, ով ուզում է լինի։ Ես բիզնեսից կմ-ներով հեռու եմ, այլ մարդիկ են կառավարում»,- ասաց Սուքիասյանը։
Անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հարաբերություններին՝ Սուքիասյանը նշեց, որ Սիմոնյանի հետ իր հարաբերությունները բարիդրացիական են։