Հետևեք մեզ։

Ալիևի հռետորաբանության փոփոխությունը կարող է էսկալացիայի նախապատրաստում լինել․ ՔՊ-ական պատգամավոր

12:15, 16 հունվար 2024
Ալիևի հռետորաբանության փոփոխությունը կարող է էսկալացիայի նախապատրաստում լինել․ ՔՊ-ական պատգամավոր

 


Մենք միշտ պետք է գնանք խաղաղության պայմանագրին, չենք կարող վերադառնալ պատերազմի օրակարգին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ նշելով նաև, որ դա չի նշանակում, թե պետք է ընդունվեն Ադրբեջանի առաջադրած բոլոր պայմանները։

Հարցին՝ ինչի մասին են խոսում Ալիևի վերջին հայտարարությունները, Պապոյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ փակուղում է, քանի դեռ կա բանակցելու հնարավորություն, բայց այն լավատեսությունը, որը կարող էր լինել, իմ մոտ գոնե չկա ու դա հռետորաբանության փոփոխության արդյունքում է։ Բայց պետք է շարունակել աշխատել՝ կարմիր գծերը պահելով»,- նշել է նա։

Անդրադառնալով հնարավոր էսկալացիայի վտանգին՝ նա ասել է, թե երբեք պետք չէ թուլացնել զգոնությունը, հռետորաբանության փոփոխությունը կարող է դրա նախապատրաստումը լինել։

«Զգոնությունը պետք չէ թուլացնել։ Դիվանագետները միշտ պետք է աշխատեն, եթե չաշխատեն՝ թնդանոթներն անպայման և ստիպված կկրակեն, բայց դա չի նշանակում, որ պետք չէ վառոդն ամեն օր մաքրած պահել, չոր պահել»,- ասել է նա։