Հետևեք մեզ։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

13:16, 16 հունվար 2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևանում հունվարի 16-ի ցերեկը, 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունվարի 16-ի ցերեկը, 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, հունվարի 16-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ, 19-21-ին՝ 14-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։