Արևմուտքը չպետք է դադարեցնի Ուկրաինային զենք և փող մատակարարել, եթե ցանկանում է, որ Կիևը հաջողի պատերազմում, Դավոսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Ուկրաինան կարող է հաղթել այս պատերազմում, բայց մենք պետք է շարունակենք ուժեղացնել նրանց պայքարը», - ասել է նա Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ՝ կոչ անելով Կիևի արևմտյան դաշնակիցներին շարունակել մատակարարել զենք և ֆինանսական աջակցություն:
«Ուկրաինացիներին անհրաժեշտ է կանխատեսելի ֆինանսավորում 2024 թվականի ընթացքում և դրանից հետո», - մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը։ «Նրանց անհրաժեշտ է զենքի բավարար և կայուն մատակարարում Ուկրաինային պաշտպանելու և նրա օրինական տարածք վերադառնալու համար»:
Ավելի վաղ Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Զելենսկու խոսքով՝ իրենք քննարկել են մարտադաշտում տիրող իրավիճակը, Ուկրաինայի պաշտպանական կարիքները և Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի հետագա հզորացումը։