Խարկովի մարզի երկու համայնքներում (տարածքային համայնքներում) հայտարարվել է պարտադիր տարհանում, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով, անապահով իրավիճակի պատճառով մարդիկ պետք է տարհանվեն Կուպյանսկի շրջանի Կոնտրաշևսկայա և Կուրիլովսկայա համայնքներից, որոնց վրա հարձակվում է ռուսական բանակը։ Այս համայնքներում ապրում է 3043 մարդ, որից 279-ը երեխաներ են։
Խարկովի մարզի իշխանությունները հայտարարել են 26 գյուղերի տարհանման մասին
16:13, 16 հունվար 2024