Հետևեք մեզ։

ՔՊ֊ականներն ավելի մեծ կոնֆլիկտ էին ուզում, կարծում եմ, գնում էին հաշվեհարդարի. Արծվիկ Մինասյան

19:08, 31 մարտ 2023
ՔՊ֊ականներն ավելի մեծ կոնֆլիկտ էին ուզում, կարծում եմ, գնում էին հաշվեհարդարի. Արծվիկ Մինասյան

ՔՊ֊ականները նոր կոնֆլիկտ էին ուզում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ով ներկա է եղել փակ նիստին, որի ընթացքում միջադեպ էր գրանցվել «Հայաստան» խմբակցությունից Մհեր Սահակյանի և ՔՊ֊ից Վլադիմիր Վարդանյանի միջև։

 «Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացնելով սկսեց գոռգոռալ: Մհեր Սահակյանը պահանջեց, որ չգոռգոռա:Նա էլ ասաց`լավ եմ անում, ում վրա ասես կգոռամ, Մհերն ասաց՝ չես կարող: Վլադիմիր Վարդանյանը վեր կացավ տեղից, քայլեց դեպի Մհերը, և տեղի ունեցավ այդ հարվածը»։

Արծվիկ Մինասյանի խոսքով` դրանից հետո Վլադիմիր Վարդանյանին փորձել է հանգստացնել, չի հանգստանում, ինքը, մի շարք ՔՊ-ականներ, օգնականներ վազում են դեպի իրենց խմբակցություն՝ գոռգռալով, ինքն էլ փորձել է դա կանխել։

«ՔՊ-ականները, կարծում եմ, գնում էին հաշվեհարդար տեսնելու, որովհետև մի շարք ՔՊ-ականների պահվածքը դրան էր տանում, իրենք նոր, ավելի մեծ կոնֆլիկտ էին ուզում»,-ասաց նա։

 

Արծվիկ Մնասյանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ, առաջարկել առանձին քննարկում անել, ինչին ի պատասխան ասել են,որ իրավապահներն արդեն եկել են։