Հետևեք մեզ։

ԵՄ երկրները պայմանավորվել են առաքելություն ուղարկել Կարմիր ծով

20:14, 16 հունվար 2024
ԵՄ երկրները պայմանավորվել են առաքելություն ուղարկել Կարմիր ծով

ԵՄ անդամ երկրները նախապես հավանություն են տվել Կարմիր ծովում նավերի անվտանգությունն ապահովելու համար ռազմածովային առաքելության ստեղծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, որը հղում է անում իր աղբյուրներին:

Նախատեսվում է, որ այդ առաքելությունը կստեղծվի փետրվարի 19-ից ոչ ուշ։ Այն կաշխատի այլ երկրների հետ համակարգմամբ, որոնք նաև պաշտպանում են առևտրական նավերը Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հաճախակի հարձակումներից: