Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այսօրհանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը։
Նշվում է, որ ի թիվս այլ հարցերի, պաշտոնյաները քննարկել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համաձայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։