Բաքվում ապօրինաբար ազատազրկված Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է։
Վերաքննիչ դատարանի դատավոր Հասան Ահմադովը մերժել է Խաչատրյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ պատժի կրման ժամկետը նվազեցնելու հարցով։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը առևանգվել էր ադրբեջանցի սահմանապահների կողմից Լաչինի միջանցքում տեղադրված անցակետից։ Նա մեղադրվում է «Մեշալի գյուղում ադրբեջանցիների սպանության մեջ»։ Խաչատրյանը դատապարտխել է 15 տարվա ազատազրկման։