Հետևեք մեզ։

«Գոյ» թատրոնի ընդհանուր ժողովը անվստահություն է հայտնել Կարեն Սիմոնյանին

21:57, 16 հունվար 2024
«Գոյ» թատրոնի ընդհանուր ժողովը անվստահություն է հայտնել Կարեն Սիմոնյանին

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն ՊՈԱԿ-ի ընդհանուր ժողովը արձանագությամբ է հանդես եկել:

Արձանագրության մեջ ասվում է.  «Թատրոնը անվստահություն է հայտնում թատրոմի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին, քանի որ վերջինիս գործողությունները չեն բխում ՊՈԱԿ-ի անձնակազմի շահերից»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանն ազատվել էր աշխատանքից, և նրա փոխարեն էր տնօրենի ժ/պ էր նշանակվել Կարեն Սիմոնյանը, որն էլ և ստորագրեց կառավարության որոշումը, որով «Գոյ» թատրոնը միավորվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

 

Վերլուծական