Հետևեք մեզ։

Իրանի զինված ուժերն առաջին հրթիռային հարվածն է հասցրել Պակիստանի տարածքում

22:08, 16 հունվար 2024
Իրանի զինված ուժերն առաջին հրթիռային հարվածն է հասցրել Պակիստանի տարածքում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռով և անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացրել «Ջեյշ ալ-Ադլ» (Արդարության բանակ) ահաբեկչական խմբավորման հիմնական բազայի վրա, որը գտնվում է Իրանին սահմանակից Պակիստանի Բելուջիստան նահանգում, հաղորդում է Press TV-ն։

 

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռով և անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացրել Պակիստանի Բելուջիստան նահանգում «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման հիմնական բազայի վրա»,- ասվում է հրապարակման մեջ։ Սա Իրանի զինված ուժերն առաջին հրթիռային հարվածն է Պակիստանի տարածքում։