Հետևեք մեզ։

ՔՊ հերթական նիստն է տեղի ունեցել

23:28, 16 հունվար 2024
ՔՊ հերթական նիստն է տեղի ունեցել

Հունվարի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնում են կուսակցությունից:

Քննարկվել են Կուսակցության Լոռու մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած Երևան, Վարդենիս, Աշտարակ, և Մասիս համայնքներում բնակվող քաղաքացիների դիմումները։

Մտքեր են փոխանակվել Կուսակցության Քաղաքական դպրոցի աշխատանքների մեկնարկին և Զարգացման ռազմավարությանն առնչվող հարցերի շուրջ։