Հունվարի 17-ին, ժամը 03:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Հովհաննիսյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից շինությունում (30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։04-ին, մարվել՝ 05։57-ին։
Այրվել է քարե շինությունը․ ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի։