Հետևեք մեզ։

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ

10:30, 17 հունվար 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ օրակարգի խորացման այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր, անդրադարձ է նաև կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն ու առկա անվտանգային մարտահրավերներին:
 
Երկուստեք կարևորվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված հայեցակարգերն ու իրականացվող ծրագրերը։