Հետևեք մեզ։

ԵՄ դիտորդական առաքելությունն իր 1500-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող շրջաններում

10:43, 17 հունվար 2024
ԵՄ դիտորդական առաքելությունն իր 1500-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող շրջաններում

Այսօր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 1500-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող շրջաններում։

Այս մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Առաքելության առջև դրված է տեղում իրավիճակը վերահսկելու և դրա մասին զեկուցելու առաջադրանք։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում 6 օպերատիվ բազայից, որոնք տեղակայված են Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում ու Իջևանում», - նշված է գրառման մեջ։