Հետևեք մեզ։

Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը կախված չէ Մակրոնի կամ որևէ մեկի «թույլտվությունից». ՌԴ-ն կանի այն, ինչ հայտարարել է. Զախարովա

12:24, 17 հունվար 2024
Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը կախված չէ Մակրոնի կամ որևէ մեկի «թույլտվությունից». ՌԴ-ն կանի այն, ինչ հայտարարել է. Զախարովա

ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի անթույլատրելիության մասին նրա խոսքերին։

«Եթե Մակրոնն ունի նշված «կանոնների» պատճենը, խնդրում եմ տարածեք: Ինչ վերաբերում է հաղթանակին, ապա դա կախված չէ Մակրոնի կամ որևէ մեկի «թույլտվությունից». Ռուսաստանը կանի այն, ինչ հայտարարել է»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում։


Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ Ռուսաստանի հաղթանակը կվտանգի «միջազգային կարգի հաստատված կանոնները»։