Հետևեք մեզ։

ՔՊ֊ի ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը հրաժարվում է Հանրային ՀԸ֊ում բանավիճել ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանի հետ.Armlur.am

22:31, 31 մարտ 2023
ՔՊ֊ի ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը հրաժարվում է Հանրային ՀԸ֊ում բանավիճել ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանի հետ.Armlur.am

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը մարտը 29-ին բանավեճի հրավեր է արել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի իշխանական թեկնածու Անահիտ Մանասյանին և«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ որոշմամբ առաջադրված թեկնածու Էդգար Ղազարյանին։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասաց, որ պատրաստ է Մանասյանի հետ բանավեճին.

«Ցանկացած տեղ, ցանկացած ժամի պատրաստ եմ բանավեճի»,-ասաց նա:

Դիմեցինք նաև Անահիտ Մանասյանին, ով «Ժողովուրդ» օրաթերթի նույնաբովանդակ արցին ի պատասխան ասաց, որ իր հարցազրույցն արդեն տվել է (նկատի ունի Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցը): Այսինքն, նա չի մասնակցի բանավեճի:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։