Պակիստանն Իրանից հետ է կանչել իր դեսպանին։ Պակիստանի ԱԳՆ-ն անօրինական է համարել Թեհրանի հարվածները երկրի տարածքին և հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում պատասխան տալ:
Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մումթազ Զահրա Բալոչը հավելել է, որ Իսլամաբադը կդադարեցնի բարձր մակարդակի դիվանագիտական շփումները Թեհրանի հետ՝ երկրի ինքնիշխանության խախտումից հետո։
Հիշեցնենք, որ երեկ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքին։