Իրանական բանակի սահմանային ծառայությունները կանխել են ահաբեկիչների՝ երկիր մուտք գործելու փորձը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Երկրի սահմանապահ ծառայությունների հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գոդարզին հայտնել է՝ ահաբեկիչները ծրագրում էին ապակառուցողական գործողություններ Իրանում:
«Զինված բախում է տեղի ունեցել, մեկ ահաբեկիչ սպանվել է»,- ասել է նա։
Իրանական բանակի սահմանային ծառայությունները կանխել են ահաբեկիչների մուտքը երկիր, նրանցից մեկը սպանվել է
17:50, 17 հունվար 2024